Տարբերակ:v20260128

Xiaomi-ի Ընդհանուր գաղտնիության քաղաքականություն

Մեր Ընդհանուր գաղտնիության քաղաքականությունն արդիացվել է 2025 թվականի հոկտեմբերի 10-ին։

Խնդրում ենք ծանոթանալ մեր գաղտնիության քաղաքականությանը և տեղեկացնել մեզ՝ հարցեր ունենալու դեպքում:

Ակնարկ

1. Ներածություն

2. Ի՞նչ է նշանակում անձնական տեղեկություններ:

3. Ի՞նչ տեղեկություններ ենք մենք հավաքում և ի՞նչ նպատակներով։

4. Ինչպե՞ս ենք համօգտագործում ձեր անձնական տեղեկությունները երրորդ կողմերի հետ։

5. Որո՞նք են ձեր անձնական տեղեկությունները մշակելու իրավական հիմքերը:

6. Որո՞նք են մեր անվտանգության երաշխիքները ձեր անձնական տեղեկությունները պաշտպանելու հարցում:

7. Որքա՞ն ժամանակ կպահպանվեն ձեր անձնական տեղեկությունները։

8. Ինչպե՞ս կարող եք կառավարել ձեր գաղտնիության նախապատվությունները:

9. Որո՞նք են տվյալների պաշտպանության ձեր իրավունքները։

10. Ինչպե՞ս իրականացնել տվյալների պաշտպանության ձեր իրավունքները և կապվել մեզ հետ։

11. Ինչպե՞ս են ձեր անձնական տեղեկությունները փոխանցվում ամբողջ աշխարհում։

12. Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին։

13. Արդյո՞ք պետք է համաձայնեք որևէ երրորդ կողմի պայմաններին և դրույթներին։

14. Ինչպե՞ս ենք արդիացնում սույն Գաղտնիության քաղաքականությունը։

1. Ներածություն

Գաղտնիությունը Xiaomi-ի հիմնական արժեքներից է, և ձեր գաղտնիության պաշտպանությունը մեր առաջնահերթ խնդիրն է։ Չնայած Xiaomi-ի յուրաքանչյուր արտադրանք կամ ծառայություն ունի իր սեփական գաղտնիության քաղաքականությունը, մենք ներառել ենք որոշ հիմնական ասպեկտների ամփոփումը սույն Ընդհանուր գաղտնիության քաղաքականության մեջ: Այսպիսով, կարող եք արագ կերպով մատչել տեղեկությունները երկու շերտով՝ ավելի պարզ տարբերակ այստեղ և ավելի մանրամասն ու կոնկրետ տարբերակ՝ հղում կատարելով ձեզ հետաքրքրող արտադրանքի և/կամ ծառայության գաղտնիության քաղաքականությանը։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Xiaomi-ի կողմից իրականացվող անձնական տեղեկությունների մշակումը կարող է տարբեր լինել՝ կախված նշված արտադրանքից և/կամ ծառայություններից, ինչպես նաև օգտագործվող գործառույթներից ու յուրաքանչյուր օգտագործողի կողմից ընտրված կարգավորումներից։

Ի վերջո, մենք ձգտում ենք լավագույն պայմաններ ապահովել մեր բոլոր օգտագործողների համար: Եթե ​​ունեք որևէ հարց տվյալների մշակման մեր գործելակերպի վերաբերյալ, որն ամփոփված է սույն Ընդհանուր գաղտնիության քաղաքականության մեջ, խնդրում ենք կապվել մեզ հետ https://privacy.mi.com/support կայքի միջոցով՝ ձեր կոնկրետ հարցերին պատասխան ստանալու համար։ Մենք ուրախ կլինենք ստանալ ձեր կարծիքը:

2. Ի՞նչ է նշանակում անձնական տեղեկություններ:

Սույն Գաղտնիության քաղաքականության համաձայն՝ «անձնական տեղեկություններ» նշանակում է տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել անհատին ուղղակիորեն կամ անուղղակիորեն նույնականացնելու համար միայն այդ տեղեկատվության, կամ այդ տեղեկատվության և Xiaomi-ին հասանելի՝ այդ անհատի մասին այլ տեղեկատվության համակցման հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է նախատեսված ձեր տարածաշրջանի գործող օրենսդրությամբ։ Այն ներառում է այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են անունը, կոնտակտային տվյալները, նույնականացման համարները, գտնվելու վայրի տվյալները կամ առցանց նույնացուցիչները (օրինակ՝ Xiaomi հաշվի ID): Մենք կօգտագործենք ձեր անձնական տեղեկությունները՝ խստորեն հետևելով սույն Գաղտնիության քաղաքականությանը:

3. Ի՞նչ տեղեկություններ ենք մենք հավաքում և ի՞նչ նպատակներով։

3.1 Անձնական տեղեկությունների հավաքումը ձեզանից

Xiaomi-ի կողմից իրականացվող անձնական տեղեկությունների մշակումը կարող է տարբեր լինել՝ կախված նշված արտադրանքից և/կամ ծառայություններից, ինչպես նաև օգտագործվող գործառույթներից ու յուրաքանչյուր օգտագործողի կողմից ընտրված կարգավորումներից։ Հետևաբար, մեր արտադրանքը կամ ծառայություններն օգտագործելիս ձեր անձնական տեղեկությունները կմշակվեն՝ ձեր ընտրած արտադրանքը և/կամ ծառայությունները ձեզ տրամադրելու համար։

Չնայած, որ կարող եք լրացուցիչ տեղեկություններ գտնել ձեր օգտագործած արտադրանքի և/կամ ծառայությունների հատուկ գաղտնիության քաղաքականություններում, մենք անձնական տեղեկությունները հավաքում ենք հիմնականում ձեզ ձեր ընտրած արտադրանքն ու ծառայությունները տրամադրելու նպատակով: Հետևաբար, ձեր մասին մեր կողմից մշակվող տեղեկությունների մեծ մասն անհրաժեշտ է այդ արտադրանքը կամ ծառայությունները տրամադրելու համար։

Ձեր նախընտրած ծառայությունից է կախված, թե հետևյալ որ տեսակի տեղեկությունները կարող ենք հավաքել․

3.1.1 Ձեր կողմից մեզ տրամադրվող տեղեկություններ

Մենք կարող ենք հավաքել ձեր կողմից տրամադրված ցանկացած տեսակի անձնական տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են ձեր ընտրած ծառայության համար: Օրինակ, կարող եք տրամադրել ձեր անունը, բջջային հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն, առաքման հասցեն, պատվերի վերաբերյալ տեղեկությունները, հաշիվ-ապրանքագրերի ներկայացման մանրամասները, բանկային հաշվի համարը, հաշվի տիրոջ անունը, վարկային քարտի համարը և այլ տեղեկություններ, եթե օգտվում եք mi.com-ի մանրածախ ծառայություններից. դուք կարող եք համաժամեցնել նյութերը կամ տվյալները, եթե օգտվում եք Xiaomi Cloud ծառայություններից. կարող եք տրամադրել ձեր սեռը, անվտանգության հետ կապված տեղեկությունները և այլ տեղեկություններ, եթե ստեղծեք հաշիվ. կարող եք մեզ տրամադրել ձեր մականունը, էլ. փոստի հասցեն, լուսանկարները, տեսանյութերը կամ այլ անհրաժեշտ տեղեկություններ, եթե մասնակցում եք գովազդային միջոցառումներին. կարող եք մեզ տրամադրել ձեր անունը, բջջային հեռախոսահամարը և հասցեն, եթե փոխգործակցում եք մեր, մեր բովանդակության կամ մեր մարքեթինգի հետ, կամ շահում մրցանակ։

3.1.2 Տեղեկություններ, որոնք հավաքում ենք ձեր ծառայություններից օգտվելու ընթացքում

  • Սարքի կամ SIM քարտի հետ կապված տեղեկություններ։ Օրինակ՝ IMEI/OAID, GAID համար, IMSI համար, MAC հասցե, սերիական համար, համակարգի տարբերակ և տեսակ, ROM տարբերակ, Android տարբերակ, Android ID, Space ID, SIM քարտի օպերատոր և դրա տեղադրություն, էկրանի ցուցադրման տեղեկություններ, սարքի ստեղնաշարի տեղեկություններ, սարքի արտադրողի տվյալներ և մոդելի անուն, սարքի ակտիվացման ժամանակ, ցանցի օպերատոր, կապակցման տեսակ, հիմնական սարքաշարային տեղեկություններ, վաճառքի ալիքի և օգտագործման տեղեկություններ (օրինակ՝ CPU, հիշողություն, մարտկոցի օգտագործում, էկրանի լուծաչափ և սարքի ջերմաստիճան, տեսախցիկի ոսպնյակի մոդել, էկրանի արթնացումների կամ ապակողպումների քանակ)։

  • Ձեզ հատուկ տեղեկություններ, որոնք կարող են տրամադրվել երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամադրողների և մեր գործընկերների կողմից. Մենք կարող ենք հավաքել և օգտագործել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են ձեր այն գովազդային ID-ն, որը տրամադրվել է երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամադրողների և գործընկերների կողմից։

  • Ձեր հավելվածի օգտագործմանը վերաբերող տեղեկություններ, ներառյալ հավելվածի եզակի նույնացուցիչները (օրինակ՝ VAID, OAID, AAID, Instance ID) և հավելվածի հիմնական տեղեկություններ, ինչպիսիք են հավելվածների ցուցակը, հավելվածի ID-ի տեղեկությունները, SDK-ի տարբերակը, համակարգի արդիացման կարգավորումները, հավելվածի կարգավորումները (տարածաշրջան, լեզու, ժամային գոտի, տառատեսակ), հավելվածի կողմից առաջին պլան մտնելու/դուրս գալու ժամը և հավելվածի կարգավիճակի գրառումը (օրինակ՝ ներբեռնում, տեղադրում, արդիացում, ջնջում):

  • Ձեր կողմից Xiaomi համակարգի ծառայությունն օգտագործելիս ստեղծվող տեղեկություններ, ինչպիսիք են ձեր բեյջերը, վարկանիշները, մուտքի տեղեկությունները և Xiaomi համայնքում զննարկման պատմությունը. ձեր հաղորդագրությունները Xiaomi համայնքում (տեսանելի են միայն ուղարկողի և ստացողի համար). ձեր ձայնային ֆայլերի նվագարկման պատմությունը և որոնման հարցումները երաժշտական ​​ծառայություններում. ձեր հավանումները, մեկնաբանությունները, ընտրյալները, համօգտագործումները և որոնման հարցումները թեմատիկ ծառայություններում. համակարգի լեզուն, երկիրը և տարածաշրջանը, ցանցի կարգավիճակը և հավելվածների ցուցակը App Vault-ում. ձեր օգտագործման տեղեկությունները, ներառյալ տարածաշրջանը, IP-ն, համապատասխան բովանդակության տրամադրողը, պաստառի փոփոխման հաճախականությունը, պատկերների դիտումները, պատկերների զննարկման ռեժիմը, պատկերների զննարկման տևողությունը, հոդվածների սեղմումները և ցուցադրումը, ինչպես նաև Wallpaper Carousel-ում բաժանորդագրությունները։

  • Գտնվելու վայրի տեղեկություններ (միայն կոնկրետ ծառայությունների/գործառույթների համար). ձեր ճշգրիտ կամ մոտավոր գտնվելու վայրի վերաբերյալ տարբեր տեսակի տեղեկություններ, եթե օգտագործում եք գտնվելու վայրին վերաբերող ծառայություններ (նավիգացիա, եղանակ, Գտնել սարքը և այլն)։ Այս տեղեկությունները կարող են ներառել տարածաշրջանը, երկրի կոդը, քաղաքի կոդը, բջջային ցանցի կոդը, բջջային կապի երկրի կոդը, բջջային ինքնությունը, երկայնության և լայնության տվյալները, ժամային գոտու կարգավորումները և լեզվի կարգավորումները: Կարող եք ցանկացած պահի սահմանափակել առանձին հավելվածների մատչումը գտնվելու վայրի տեղեկություններին՝ Կարգավորումներ > Հավելվածներ > Թույլտվություններ > Թույլտվություններ > Գտնվելու վայր բաժնում:

  • Գրանցամատյանների տեղեկություններ՝ ձեր կողմից որոշ գործառույթների, հավելվածների և կայքերի օգտագործման հետ կապված տեղեկություններ։ Սա կարող է ներառել թխուկներ և նույնացուցիչի այլ տեխնոլոգիաներ, IP հասցեներ, ցանցի հարցումների տեղեկություններ, ժամանակավոր հաղորդագրությունների պատմություն, ստանդարտ համակարգի գրանցամատյաններ, խափանումների մասին տեղեկություններ և ծառայության օգտագործման արդյունքում առաջացած տեղեկամատյանների տվյալներ (օրինակ՝ գրանցման ժամանակը, մատչման ժամանակը, գործունեության ժամանակը և այլն):

  • Այլ տեղեկություններ՝ շրջակա միջավայրի բնութագրերի արժեքը (ECV) (այսինքն՝ Xiaomi հաշվի ID-ից, սարքի ID-ից, կապակցված Wi-Fi ID-ից և գտնվելու վայրի տեղեկություններից ստացված արժեքը):

3.1.3 Տեղեկություններ երրորդ կողմ հանդիսացող աղբյուրներից

Օրենքով թույլատրված լինելու դեպքում, մենք կհավաքենք ձեր մասին տեղեկություններ երրորդ կողմ հանդիսացող աղբյուրներից: Օրինակ՝

  • Որոշ ծառայությունների դեպքում, որոնք կարող են ներառել հաշվի և ֆինանսական գործարքներ, ձեր թույլտվությամբ մենք կարող ենք ստուգել ձեր կողմից տրամադրված տեղեկությունները (օրինակ՝ հեռախոսահամարը) օրինական երրորդ կողմի աղբյուրների միջոցով՝ անվտանգության և խարդախության կանխման նպատակներով.

  • Գովազդային մոդելի օպտիմալացումը կատարվում է հատուկ նախատեսված եզակի նույնացուցիչների միջոցով (օրինակ՝ գովազդատուներից ստացված IMEI/OAID/GAID) և, որոշ հանգամանքներում, գովազդային ծառայությունների ձեր օգտագործմանը համապատասխանող մասնակի փոխարկման կատարողականի տվյալները (օրինակ՝ սեղմումները) նույնպես կօգտագործվեն գովազդային ծառայություններ տրամադրելու համար:

  • Մենք կարող ենք նաև որոշ այնպիսի տեղեկություններ ստանալ, ինչպիսիք են հաշվի ID-ն, մականունը, պրոֆիլի լուսանկարը և էլ. փոստի հասցեն երրորդ կողմի սոցիալական ցանցերի ծառայություններից (օրինակ, երբ օգտագործում եք սոցիալական ցանցի հաշիվ՝ Xiaomi ծառայություն մուտք գործելու համար):

  • Այլոց կողմից ձեր մասին տրամադրվող տեղեկություններ, ինչպիսիք են ձեր առաքման հասցեն, որը մեկ այլ օգտագործող կարող է տրամադրել մեզ, երբ ձեզ համար ապրանքներ է գնում mi.com-ի ծառայությունների միջոցով:

3.1.4 Տեղեկություններ, որոնք թույլ չեն տալիս նույնականացնել ինքնությունը

Մենք կարող ենք նաև հավաքել այլ տեսակի տեղեկություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված չեն անհատի հետ և որոնք չեն կարող սահմանվել որպես անձնական տեղեկություններ՝ գործող տեղական օրենքների համաձայն: Նման տեղեկությունները կոչվում են տեղեկություններ, որոնք թույլ չեն տալիս նույնականացնել ինքնությունը: Մենք կարող ենք հավաքել, օգտագործել, փոխանցել և բացահայտել տեղեկություններ, որոնք թույլ չեն տալիս նույնականացնել ինքնությունը: Ստորև ներկայացված են մեր կողմից հավաքվող տեղեկությունների որոշ օրինակներ և այն, թե ինչպես կարող ենք օգտագործել դրանք ինքնությունը չբացահայտող համախմբված ձևաչափով.

  • Այս տեղեկությունները կարող են ներառել վիճակագրական տվյալներ, որոնք ստեղծվում են, երբ օգտագործում եք որոշակի ծառայություն (օրինակ՝ սարքի հետ կապված չնույնականացվող տեղեկություններ, օրական օգտագործում, էջի այցելություններ, էջի մատչման տևողություն և աշխատաշրջանի իրադարձություններ).

  • Ցանցի մշտադիտարկման տվյալներ (օրինակ՝ հարցման ժամանակը, հարցումների կամ սխալի հարցումների քանակը և այլն).

  • Հավելվածի խափանման դեպքեր (օրինակ՝ հավելվածի խափանումից հետո ավտոմատ ստեղծված գրանցամատյաններ):

Նման տեղեկությունների հավաքման նպատակը մեր կողմից ձեզ տրամադրվող ծառայությունների բարելավումն է: Հավաքվող տեղեկությունների տեսակը և քանակը կախված է այն բանից, թե ինչպես եք օգտագործում մեր արտադրանքը և/կամ ծառայությունները:

Մենք համախմբում ենք այս տեղեկությունները, որպեսզի ձեզ տրամադրենք ավելի օգտակար տեղեկություններ և հասկանանք, թե մեր կայքերի, ապրանքների և ծառայությունների որ մասերն են ձեզ ամենից շատ հետաքրքրում: Օրինակ, մեզ կարող է անհրաժեշտ լինել իմանալ օրվա ընթացքում ակտիվ օգտագործողների թիվը, բայց անհրաժեշտ չլինի իմանալ, թե ով է ակտիվ այդ օրը, ուստի, համախմբված տվյալները բավարար են վիճակագրական վերլուծության համար: Մենք կփորձենք մեկուսացնել ձեր անձնական տվյալներն ինքնությունը չբացահայտող տեղեկություններից և ապահովել, որ տեղեկությունների երկու տեսակներն առանձին օգտագործվեն: Այնուամենայնիվ, եթե համատեղում ենք ինքնությունը չբացահայտող տեղեկություններն անձնական տեղեկությունների հետ, նման համակցված տեղեկությունները կդիտարկվեն որպես անձնական տեղեկություններ՝ գաղտնիության մասին օրենքների և սույն գաղտնիության քաղաքականության համաձայն, այնքան ժամանակ, քանի դեռ դրանք մնում են համակցված:

3.2 Ինչպես ենք օգտագործում անձնական տեղեկությունները

Անձնական տեղեկությունների հավաքման նպատակն է ձեզ տրամադրել արտադրանք և/կամ ծառայություններ, ինչպես նաև վստահեցնել, որ մեր գործունեությունը համապատասխանում է գործող օրենքներին, կանոնակարգերին և այլ կարգավորող պահանջներին: Սա ներառում է հետևյալը.

  • Մեր արտադրանքի և/կամ ծառայությունների տրամադրում, մշակում, պահպանում, բարելավում և զարգացում, օրինակ՝ առաքում, ակտիվացում, ստուգում, հետվաճառքային աջակցություն, հաճախորդների աջակցություն և գովազդ:

  • Անվտանգության երաշխիքների ներդրում և պահպանում՝ կորուստների և խարդախության կանխման համար, օրինակ՝ օգտագործողների նույնականացում և օգտագործողի ինքնության վավերացում: Մենք ձեր տեղեկություններն օգտագործում ենք խարդախության դեմ պայքարելու համար միայն հետևյալ երկու պայմանների պահպանման դեպքում. երբ դա անհրաժեշտ է, և երբ ստուգման համար օգտագործվող տվյալները համապատասխանում են Xiaomi-ի՝ օգտագործողների և ծառայությունների պաշտպանության օրինական շահերին:

  • Սարքերի և ծառայությունների վերաբերյալ ձեր հարցերի կամ հարցումների մշակում, օրինակ՝ հաճախորդների հարցումներին պատասխանում, համակարգի և հավելվածների ծանուցումների ուղարկում և միջոցառումներին ու ակցիաներին (օրինակ՝ վիճակախաղեր) ձեր մասնակցության կառավարումը։

  • Համապատասխան գովազդային այնպիսի միջոցառումների իրականացում, ինչպիսիք են մարքեթինգային և գովազդային նյութերի և արդիացումների տրամադրումը։ Եթե այլևս չեք ցանկանում ստանալ որոշ տեսակի գովազդային նյութեր, կարող եք հրաժարվել հաղորդագրության մեջ նշված եղանակով (օրինակ՝ հաղորդագրության ներքևում տեղադրված ապաբաժանորդագրման հղում), եթե գործող օրենքներով այլ բան նախատեսված չէ։ Խնդրում ենք նաև հղում կատարել ստորև 9-րդ բաժնին՝ «Որո՞նք են տվյալների պաշտպանության ձեր իրավունքները»։

  • Ներքին նպատակներ, ինչպիսիք են տվյալների վերլուծությունը, հետազոտությունը և մեր արտադրանքի կամ ծառայությունների օգտագործման հետ կապված վիճակագրական տեղեկությունների մշակումը՝ մեր արտադրանքը կամ ծառայությունները բարելավելու համար։ Օրինակ՝ մեքենայական ուսուցումը կամ մոդելային ալգորիթմի ուսուցումն իրականացվում է ապանույնականացմանն ուղղված մշակումից հետո:

  • Ձեր սարքի աշխատանքի օպտիմալացում, օրինակ՝ ձեր հավելվածների հիշողության օգտագործման կամ CPU-ի օգտագործման վերլուծություն:

  • Ձեզ վերաբերող տեղեկությունների պահում և պահպանում մեր գործարար նպատակներով (օրինակ՝ բիզնես վիճակագրություն) կամ մեր իրավական պարտավորությունները կատարելու համար։

  • Մշակում՝ Xiaomi-ի օրինական շահերի հիման վրա (կիրառելի իրավասություններում, օրինակ՝ ՏՊԸԿ-ի համաձայն): Օրինական շահերը ներառում են մեզ հնարավորություն տալն ավելի արդյունավետ կառավարելու և գործարկելու մեր բիզնեսը և տրամադրելու մեր արտադրանքն ու ծառայությունները, պաշտպանելու մեր բիզնեսը, համակարգերը, արտադրանքը, ծառայությունները և հաճախորդների անվտանգությունը (ներառյալ կորուստների կանխման և խարդախության դեմ պայքարի նպատակներով), իրականացնելու ներքին կառավարում, համապատասխանելու ներքին քաղաքականությանը և գործընթացներին, ինչպես նաև այս քաղաքականության մեջ նկարագրված այլ օրինական շահերը։

    Օրինակ՝ մեր ծառայությունների անվտանգությունն ապահովելու և մեր հավելվածների արդյունավետությունն ավելի լավ հասկանալու գործում մեզ օգնելու համար մենք կարող ենք գրանցել համապատասխան այնպիսի տեղեկությունները, ինչպիսիք են՝ ձեր օգտագործման հաճախականությունը, խափանումների գրանցամատյանի տեղեկատվությունը, ընդհանուր օգտագործումը, կատարողականի տվյալները և հավելվածի աղբյուրը։ Չլիազորված վաճառողների կողմից սարքերի ապակողպումը կանխելու համար մենք կարող ենք հավաքել Xiaomi հաշվի ID-ն, գործարկվող համակարգչի սերիական համարը և IP հասցեն, ինչպես նաև ձեր շարժական սարքի սերիական համարը և սարքի տեղեկությունները:

  • Տեղական ծառայությունների տրամադրում տերմինալային սարքերի վրա, որոնք չեն պահանջում կապ մեր սպասարկիչների հետ, օրինակ՝ ձեր սարքի վրա «Նշումներ»-ի օգտագործումը։

  • Այլ նպատակներ՝ ձեր համաձայնությամբ։

    Ահա ավելի մանրամասն օրինակներ, թե ինչպես ենք մենք օգտագործում ձեր տեղեկությունները (որոնք կարող են ներառել անձնական տեղեկություններ)․

  • Ձեր կողմից գնված Xiaomi արտադրանքի կամ ծառայությունների ակտիվացում և գրանցում ձեզ համար։

  • Ձեր Xiaomi հաշվի ստեղծում և պահպանում։ Մեր կայքերում կամ մեր բջջային սարքերով Xiaomi հաշիվ ստեղծելիս հավաքված անձնական տեղեկություններն օգտագործվում են ձեզ համար Xiaomi անձնական հաշիվը և հատկագրի էջը ստեղծելու համար։

  • Ձեր գնման պատվերի մշակում։ Էլեկտրոնային առևտրի պատվերներին վերաբերող տեղեկություններն օգտագործվում են գնման պատվերի և հարակից հետվաճառքային ծառայությունների մշակման համար, ներառյալ հաճախորդների աջակցությունն ու վերաառաքումը: Բացի այդ, պատվերի համարը կօգտագործվի առաքման մասով գործընկերոջ հետ պատվերը ստուգելու, ինչպես նաև ծանրոցի առաքումը գրանցելու համար: Ստացողի մասին տեղեկությունները՝ ներառյալ անունը, հասցեն, հեռախոսահամարը և փոստային կոդը, կօգտագործվեն առաքման նպատակներով: Ձեր էլ. փոստի հասցեն օգտագործվում է ձեզ ծանրոցին հետևելու մասին տեղեկություններ ուղարկելու համար: Գնված ապրանքների ցանկն օգտագործվում է հաշիվ-ապրանքագիր տպելու համար և թույլ է տալիս հաճախորդին տեսնել, թե ինչ ապրանքներ են գտնվում ծանրոցում:

  • Մասնակցություն Xiaomi համայնքին։ Xiaomi համայնքին կամ Xiaomi-ի այլ ինտերնետային հարթակների հետ կապված անձնական տեղեկությունները կարող են օգտագործվել հատկագրի էջի ցուցադրման, այլ օգտագործողների հետ փոխգործակցության և Xiaomi համայնքին մասնակցելու համար։

  • Համակարգային ծառայությունների տրամադրում: Համակարգային ծառայություններն ակտիվացնելու համար օգտագործվում են հետևյալ տեղեկությունները. սարքի կամ SIM քարտի հետ կապված տեղեկություններ, ներառյալ GAID համարը, IMEI համարը, IMSI համարը, հեռախոսահամարը, սարքի ID-ն, սարքի օպերացիոն համակարգը, MAC հասցեն, սարքի տեսակը, համակարգի և կատարողականի մասին տեղեկություններ, ինչպես նաև գտնվելու վայրի տեղեկություններ, ներառյալ բջջային երկրի կոդը, բջջային ցանցի կոդը, տեղորոշման տարածքային կոդը և բջջային նույնականացումը։

  • Ակտիվացման ձախողումների ախտորոշում։ Գտնվելու վայրի հետ կապված տեղեկություններն օգտագործվում են SIM քարտի ակտիվացման ձախողումներին (օրինակ՝ կարճ հաղորդագրությունների ծառայության (SMS) անցուղիներ և ցանցային ձախողումներ) հասանելիություն ստանալու համար՝ ծառայության ցանցային օպերատորին նույնականացնելու և ցանցային օպերատորին այդ ձախողման մասին հայտնելու համար։

  • Այլ համակարգային ծառայությունների տրամադրում: Xiaomi համակարգային ծառայությունն օգտագործելու ընթացքում հավաքված տեղեկություններն օգտագործվում են այդ ծառայության գործառույթները կատարելու և ծառայության օպտիմալացում ապահովելու համար,օրինակ՝ համակարգային ծառայություններին վերաբերող գործողությունների ներբեռնում, արդիացում, գրանցում, կատարում կամ օպտիմալացում: Օրինակ, այն անձնական տեղեկությունները, որ հավաքվում են Թեմաների կողմից, կարող են տրամադրել անհատականացված թեմատիկ առաջարկվող ծառայություններ՝ ձեր ներբեռնումների և զննարկման պատմության հիման վրա:

  • Ձեր սարքը գտնելը: Եթե ձեր սարքը կորել կամ գողացվել է, Xiaomi-ի «Գտնել սարքը» գործառույթը կարող է օգնել ձեզ գտնել և պաշտպանել այն։ Կարող եք տեղորոշել ձեր սարքը քարտեզի վրա՝ օգտագործելով դրա գտնվելու վայրի տվյալները, ջնջել տվյալները հեռակա կարգով կամ կողպել սարքը: «Գտնել սարք»-ը գործառույթն օգտագործելու դեպքում սարքից հավաքվում են գտնվելու վայրի մասին տեղեկությունները. որոշ իրավիճակներում այս տեղեկատվությունը ստացվում է բջջային աշտարակներից կամ Wi-Fi հասանելիության կետերից: Կարող եք ցանկացած պահի միացնել կամ անջատել այս գործառույթը Կարգավորումներ > Xiaomi հաշիվ > Xiaomi Cloud > Գտնել սարքը բաժնում:

  • Գտնվելու վայրի տեղեկությունների գրանցում լուսանկարներում։ Կարող եք գրանցել ձեր գտնվելու վայրի մասին տեղեկությունները լուսանկարելու ժամանակ: Այս տեղեկությունները տեսանելի կլինեն ձեր լուսանկարների պանակում, և գտնվելու վայրը կպահպանվի ձեր լուսանկարների մետատվյալներում: Եթե չեք ցանկանում, որ լուսանկարելիս ձեր գտնվելու վայրը գրանցվի, ապա կարող եք ցանկացած պահի անջատել սա սարքի տեսախցիկի կարգավորումներում։

  • Հաղորդագրությունների գործառույթների տրամադրում (օրինակ՝ Mi Talk, Mi Message)։ Եթե ներբեռնում և օգտագործում եք Mi Talk-ը, ապա Mi Talk-ի կողմից հավաքված տեղեկությունները կարող են օգտագործվել այս ծառայության ակտիվացման և օգտագործողի և հաղորդագրություն ստացողի նույնականացման համար: Բացի այդ, զրույցի պատմությունը պահվում է զրույցի պատմությունը վերաբեռնելու հարմարության համար այն բանից հետո, երբ օգտագործողը վերատեղադրում է հավելվածը, ինչպես նաև տարբեր սարքերում համաժամեցման համար: Այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են ուղարկողի և ստացողի հեռախոսահամարներն ու Mi Message-ի ID-ները, կարող են օգտագործվել Mi Message-ի համար՝ ծառայությունն ակտիվացնելու և դրա հիմնական գործառույթները միացնելու համար, ներառյալ հաղորդագրությունների երթուղումը:

  • Գտնվելու վայրի վրա հիմնված ծառայությունների տրամադրում։ Xiaomi համակարգի ծառայություններից օգտվելու ընթացքում գտնվելու վայրի մասին տեղեկությունները կարող են օգտագործվել նաև մեզ կամ երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամադրողների և գործընկերների կողմից (ավելի շատ տեղեկությունների համար տե՛ս ստորև բերված «Ինչպես ենք համօգտագործում, փոխանցում և հրապարակայնորեն բացահայտում ձեր անձնական տեղեկությունները» բաժինը)՝ ձեզ ծառայություն և այդ գտնվելու վայրի մասին ճշգրիտ տեղեկություններ (օրինակ՝ եղանակի վերաբերյալ մանրամասներ) տրամադրելու համար՝ որպես Android հարթակի մաս՝ օգտագործողի լավագույն փորձ ապահովելու համար։ Դուք ցանկացած պահի կարող եք անջատել տեղորոշման ծառայությունները Կարգավորումներում կամ անջատել տեղորոշման ծառայությունների օգտագործումն առանձին հավելվածների համար:

  • Օգտագործողի փորձի բարելավում՝ տվյալների, սարքաշարի և ծրագրաշարի վերլուծության միջոցով։ Որոշ ընտրովի այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են Օգտագործողի փորձի ծրագիրը, թույլ են տալիս Xiaomi-ին վերլուծել տվյալներն այն մասին, թե ինչպես են օգտագործողներն օգտագործում բջջային հեռախոսը, Xiaomi համակարգի ծառայությունները և Xiaomi-ի կողմից տրամադրվող այլ ծառայությունները, օգտագործողի փորձը բարելավելու համար, օրինակ՝ խափանումների մասին զեկույցների ուղարկումը։ Xiaomi-ն նաև պետք է իրականացնի սարքաշարային և ծրագրաշարային վերլուծություն՝ օգտագործողի փորձի բարելավումը շարունակելու համար:

  • Անվտանգության գործառույթի տրամադրում։ Հավաքված տեղեկությունները կարող են օգտագործվել Անվտանգության հավելվածի անվտանգության ու համակարգի սպասարկման այնպիսի գործառույթների համար, ինչպիսիք են Անվտանգության սկանավորումը, Մարտկոցի տնտեսումը, Արգելափակվածների ցուցակը, Մաքրիչը և այլն: Այս գործառույթներից մի քանիսը գործարկվում են երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամադրողների և/կամ մեր գործընկերների կողմից (ավելի շատ տեղեկությունների համար տե՛ս ստորև բերված «Ինչպես ենք համօգտագործում, փոխանցում և հրապարակայնորեն բացահայտում ձեր անձնական տեղեկությունները» բաժինը): Այն տեղեկությունները, որոնք անձնական տեղեկություններ չեն, ինչպես վիրուսների որոշման ցուցակները, օգտագործվում են Անվտանգության սկանավորման գործառույթների համար:

  • Push ծառայության տրամադրում: Xiaomi հաշվի ID-ն, GAID-ը, FCM թոքենը, Android ID-ն և Space ID-ն (միայն այն Xiaomi սարքերում, որոնցում միացված է Երկրորդ տարածքի գործառույթը) կօգտագործվեն նաև Xiaomi push ծառայությունը և Xiaomi ծանուցման ծառայությունները տրամադրելու համար՝ գովազդի արդյունավետությունը գնահատելու և համակարգից ծրագրային ապահովման արդիացումների կամ նոր արտադրանքի հայտարարությունների մասին ծանուցումներ, այդ թվում՝ զեղչերի և ակցիաների մասին տեղեկատվություն ուղարկելու համար: Վերոնշյալ ծառայությունը ձեզ տրամադրելու համար մենք կհավաքվեն նաև հավելվածի համապատասխան տեղեկությունները (հավելվածի տարբերակի ID, հավելվածի փաթեթի անվանում) և համապատասխան սարքի տեղեկությունները (մոդել, ապրանքանիշ): Մենք կարող ենք օգտագործել ձեր անձնական տեղեկությունները՝ ձեզ push հաղորդագրություններ ուղարկելու նպատակով (մեր ծառայություններով հաղորդագրություններ ուղարկելու միջոցով, էլ. փոստով կամ այլ միջոցներով), որտեղ մենք առաջարկում կամ գովազդում ենք մեր արտադրանքը և ծառայությունները և/կամ ընտրված երրորդ կողմերի արտադրանքն ու ծառայությունները։ Սա արվում է միայն ձեր համաձայնությամբ, եթե դա պահանջվում է գործող օրենսդրությամբ: Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել մեզանից և երրորդ կողմերից մարքեթինգային տեղեկություններ ստանալուց՝ փոխելով ձեր նախապատվությունները Կարգավորումներում կամ կառավարելով ձեր նախապատվությունները Xiaomi push-ն օգտագործող երրորդ կողմի հավելվածի/կայքի միջոցով: Խնդրում ենք նաև ծանոթանալ ստորև ներկայացված «Ձեր իրավունքները» բաժնին:

  • Օգտագործողի ինքնության վավերացում: Xiaomi-ն օգտագործում է ECV՝ օգտագործողի ինքնությունը վավերացնելու և չարտոնված մուտք գործելը կանխելու համար։

  • Օգտագործողի հետադարձ կապի հավաքագրում։ Ձեր տրամադրած հետադարձ կապն կարևոր է Xiaomi-ին՝ մեր ծառայությունները բարելավելու հարցում օգնելու համար: Ձեր կողմից տրամադրված հետադարձ կապին պատասխանելու համար, Xiaomi-ն կարող է կապ հաստատել ձեզ հետ՝ օգտագործելով ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկությունները և պահպանել այս նամակագրությունը՝ խնդիրների լուծման ու ծառայության բարելավման համար:

  • Ծանուցումների ուղարկում: Երբեմն մենք կարող ենք օգտագործել ձեր անձնական տեղեկությունները կարևոր այնպիսի ծանուցումներ ուղարկելու համար, ինչպիսիք են գնումների և մեր պայմանների, դրույթների և քաղաքականության փոփոխությունների մասին ծանուցումները։ Քանի որ նման տեղեկատվությունը չափազանց կարևոր է Xiaomi-ի հետ ձեր փոխգործակցության համար, մենք խստորեն խորհուրդ ենք տալիս համաձայնվել այս ծանուցումների ստացմանը:

  • Գովազդային գործունեության իրականացում: Եթե մասնակցում եք վիճակախաղի, մրցույթի կամ նմանատիպ ակցիայի Xiaomi-ի սոցիալական ցանցերի հարթակներում, ապա մենք կարող ենք օգտագործել ձեր տրամադրած անձնական տեղեկությունները ձեզ մրցանակներ ուղարկելու պատակով:

  • Անհատականացված ծառայությունների և բովանդակության, այդ թվում՝ գովազդի տրամադրում: Ձեր գաղտնիությունը պաշտպանելու համար մենք օգտագործում ենք եզակի նույնականացուցիչ՝ ձեր անվան, էլ. փոստի կամ այլ տեղեկությունների փոխարեն, որոնց միջոցով կարող եք ուղղակիորեն նույնականացվել, ձեզ անհատականացված արտադրանք, ծառայություններ և միջոցառուցմներ, այդ թվում՝ գովազդ տրամադրելու համար։

    Մենք կարող ենք այս տեղեկությունները համատեղել այլ տեղեկությունների հետ (ներառյալ տարբեր ծառայությունների կամ այնպիսի սարքերի տեղեկությունները, ինչպիսիք են՝ համակարգիչները, բջջային հեռախոսները, սմարթ-հեռուստացույցները և այլ կապակցված սարքերը)՝ մեր արտադրանքը, ծառայությունները, բովանդակությունը և գովազդը տրամադրելու և բարելավման համար:

    Օրինակ՝ մենք կարող ենք օգտագործել ձեր Xiaomi հաշվի տվյալները՝ օգտագործելով ձեր կողմից օգտագործվող բոլոր այն ծառայությունների տվյալները, որոնք պահանջում են Xiaomi հաշիվ: Բացի դրանից, ձեր փորձը և մեր ծառայությունները բարելավելու համար, համապատասխան օրենքներին ու կանոնակարգերին համապատասխան և (պահանջվելու դեպքում) ձեր համաձայնությամբ, մենք կարող ենք տեսակավորել տարբեր արտադրանքների, ծառայությունների կամ սարքավորումների տեղեկությունները ձեզանից կամ ձեզ հետ կապված՝ ձևավորելու համար պիտակ, որը կօգտագործվի առաջարկներ, հարմարեցված բովանդակություն և անհատականացված գործառույթներ տրամադրելու համար:

    Անհատականացված գովազդը, օրինակ, կտրամադրվի՝ մեր հավելվածների և ծառայությունների հետ կապված ձեր գործունեության, օգտագործման և նախապատվությունների հիման վրա: Մենք ստեղծում ենք պրոֆիլներ՝ վերլուծելով վերը նշված տեղեկատվությունը և կառուցելով հատվածներ (հատուկ ընդհանուր բնութագրերով խմբեր) և տեղադրելով ձեր անձնական տեղեկությունները մեկ կամ մի քանի հատվածներում: Թիրախային գովազդն արվում է միայն ձեր համաձայնությամբ, եթե դա պահանջվում է գործող օրենսդրությամբ: Դուք իրավունք ունեք ցանկացած պահի հրաժարվելու անհատականացված գովազդ ստանալուց և առարկելու պրոֆիլավորման դեմ, այդ թվում՝ ուղղակի մարքեթինգի նպատակով իրականացվողից:

    Համաձայն վերոնշյալ համակցության պատճառների և կիրառելի օրենքների պահանջների՝ մենք ձեզ կտրամադրենք հատուկ վերահսկման մեխանիզմներ նման հատվածավորման և անհատականացման համար: Դուք իրավունք ունեք հրաժարվելու մեր կողմից ուղղակի մարքեթինգային նյութեր ստանալուց և ավտոմատ կերպով որոշումներ կայացնելուց: **Այս իրավունքներն իրականացնելու համար կարող եք ցանկացած պահի միացնել կամ անջատել այս գործառույթները՝ անցնելով Կարգավորումներ > Գաղտնաբառեր և անվտանգություն > Գաղտնիություն > Գովազդային ծառայություններ կամ կարգավորումներ > Գաղտնաբառեր և անվտանգություն > Համակարգի անվտանգություն > Գովազդային ծառայություններ բաժին, կամ կարող եք կապ հաստատել մեզ հետ https://privacy.mi.com/support, կայքի միջոցով կամ հղում կատարել յուրաքանչյուր արտադրանքի համար նախատեսված առանձին գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված կառավարման մեխանիզմներին։ Խնդրում ենք նաև հղում կատարել ստորև 9-րդ բաժնին՝ «Որո՞նք են տվյալների պաշտպանության ձեր իրավունքները»։**

4. Ինչպե՞ս ենք համօգտագործում ձեր անձնական տեղեկությունները երրորդ կողմերի հետ։

Մեր արտադրանքն ու ծառայությունները ձեզ տրամադրելու համար մենք կարող ենք համօգտագործել ձեր անձնական տեղեկությունները վստահելի գործընկերների կամ ծառայություն տրամադրողների հետ։ Օրինակ, երբ պատվիրում եք արտադրանք մեր պաշտոնական կայքում, մենք համօգտագործում ենք ձեր անձնական տեղեկությունները համապատասխան ծանրոցների առաքման ծառայություն այն տրամադրողի հետ, որը կկառավարի ձեր գնման ուղարկումը։

Բացի դրանից, և անհրաժեշտության դեպքում, Xiaomi-ն կբացահայտի համապատասխան անձնական տեղեկությունները պետական ​​մարմիններին կամ այլ կազմակերպություններին, որոնք ունեն կարգավորող մարմիններ, գործող օրենսդրությանը համապատասխան նախատեսված հատուկ պահանջների դեպքում, դատարաններին և տրիբունալներին՝ գործող օրենսդրությանը համապատասխան նախատեսված հատուկ պահանջների դեպքում, իրավապահ մարմիններին՝ գործող օրենսդրությանը համապատասխան նախատեսված հատուկ պահանջների դեպքում։

Գործող օրենսդրությամբ թույլատրված դեպքերում Xiaomi-ն կբացահայտի ձեր անձնական տեղեկություններն այդ մարմիններին։ Այս սցենարներից ցանկացածի դեպքում մենք կբացահայտենք միայն այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են վերը նշված իրավասու մարմիններին կամ կազմակերպություններին իրենց օրինական նպատակներն իրականացնելու համար։

Անհրաժեշտության դեպքում և գործող օրենսդրությամբ թույլատրված դեպքերում մենք նաև կբացահայտենք ձեր անձնական տեղեկությունները վերը նշված մարմիններին՝ մեր սեփական բիզնեսը, իրավունքները, ակտիվները կամ ծառայությունները պաշտպանելու նպատակով:

Մենք կարող ենք համօգտագործել ձեր անձնական տեղեկությունները մեր հաշվապահների, աուդիտորների, փաստաբանների կամ այլ պրոֆեսիոնալ արտաքին խորհրդատուների հետ, որոնք մեզ ծառայություններ են մատուցում՝ գաղտնիությունը պահպանելու պրոֆեսիոնալ պարտավորություններ ունենալով, երբ մենք խնդրում ենք վերջիններիս մեզ տրամադրել պրոֆեսիոնալ խորհրդատվություն կամ երբ վերջիններիս պրոֆեսիոնալ ծառայությունը պահանջվում է գործող օրենսդրությամբ։

Մենք կարող ենք համօգտագործել ձեր անձնական տեղեկությունները ներդրողների և այլ համապատասխան երրորդ կողմերի հետ՝ Xiaomi խմբից որևէ կազմակերպության իրական կամ հնարավոր վաճառքի կամ դրա հետ կապված այլ կորպորատիվ գործարքի դեպքում։

Այս մասին լրացուցիչ տեղեկությունների համար (քանի որ յուրաքանչյուր արտադրանք կամ ծառայություն ունի իր առանձնահատկությունները) խնդրում ենք ծանոթանալ ձեր կողմից օգտագործվող արտադրանքի և/կամ ծառայությունների գաղտնիության քաղաքականություններին:

5. Որո՞նք են ձեր անձնական տեղեկությունները մշակելու իրավական հիմքերը:

Մեզ անհրաժեշտ է օրինական հիմք՝ ձեր անձնական տեղեկություններն օրենքին համապատասխան մշակելու համար։ Եթե դա կիրառելի է ձեր իրավասության օրենսդրության համաձայն, սույն Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված՝ ձեր անձնական տեղեկությունները մշակելու իրավական հիմքերը հետևյալն են:

  • Պայմանագրային պարտավորությունները կատարելու համար։ Երբ ստեղծում եք հատկագիր, գրանցվում կամ մատչում եք Xiaomi-ի արտադրանքներին և դրա ծառայություններին, ձեր անձնական տեղեկությունների մշակման նպատակները մեծամասամբ որոշվում են այդ ծառայությամբ, և մենք կմշակենք ձեր անձնական տեղեկությունները, որպեսզի կարողանանք տրամադրել ձեզ այդ ծառայությունը: Խնդրում ենք նկատի ունենալ, որ ձեր անձնական տեղեկությունների որոշ մասը տրամադրելը պարտադիր է (օրինակ, երբ նշված է որպես այդպիսին կամ աստղանիշով)։ Եթե դուք չեք տրամադրում այդպիսի անձնական տեղեկություններ, ապա հնարավոր է չկարողանանք ձեզ տրամադրել մեր արտադրանքը կամ ծառայությունները:

  • Ձեր համաձայնության արդյունքում։ Դուք կարող եք մեզ տրամադրել անձնական տեղեկությունները նաև կամավոր հիմունքներով՝ ձեզ այս արտադրանքը և դրա հետ կապված ծառայությունները տրամադրելու համար:

  • Xiaomi-ի իրավական պարտավորությունների հիման վրա։ Որպես տվյալների վերահսկիչ, Xiaomi-ն կրում է իրավական պարտավորություններ: Որոշ դեպքերում (օրինակ՝ ձեր անձնական տեղեկությունների պահում վեճի արդյունքում կամ տվյալների պաշտպանության վերահսկող մարմնի հարցմամբ), ձեր անձնական տեղեկությունների մշակումը մեզ համար անհրաժեշտ կլինի այդ պարտավորությունները կատարելու համար։

  • Օրինական շահի շրջանակներում։ Երբեմն, հաշվի առնելով նվազագույն ազդեցությունը ձեր գաղտնիության վրա, ձեր անձնական տեղեկությունների մշակումն անհրաժեշտ է հետևյալ օրինական շահերի համար.

    • Xiaomi-ի տեղեկատվական համակարգի անվտանգություն, ցանցային անվտանգություն և կիբերանվտանգություն։

    • Համակարգի անվտանգությունը բարելավելու, ֆիշինգային կայքերի խարդախությունները կանխելու և հաշվի անվտանգությունն ապահովելու համար:

    • Կորպորատիվ գործառնություններ, պատշաճ հետազոտություն, ներքին աուդիտ (մասնավորապես, տեղեկատվական անվտանգության և/կամ գաղտնիության հետ կապված)։

    • Արտադրանքի մշակում և կատարելագործում (ներառյալ Xiaomi հաշվի կարգավորումների կամ գործառույթների վերլուծությունը և օպտիմիզացումը):

6. Որո՞նք են մեր անվտանգության երաշխիքները ձեր անձնական տեղեկությունները պաշտպանելու հարցում:

6.1 Xiaomi-ի անվտանգության երաշխիքները

Մենք ձգտում ենք պաշտպանել ձեր անձնական տեղեկությունները: Չարտոնված մատչումը, բացահայտումը կամ այլ նմանատիպ ռիսկերը կանխարգելելու համար մենք ներդրել ենք օրենքով պահանջվող ֆիզիկական, էլեկտրոնային և կառավարչական բոլոր ընթացակարգերը՝ ձեզանից հավաքված տեղեկությունները պաշտպանելու համար։ Մենք վստահեցնում ենք, որ պաշտպանում ենք ձեր անձնական տեղեկությունները՝ գործող օրենսդրության համաձայն:

Օրինակ, երբ մատչեք ձեր Xiaomi հաշիվ, կօգտագործեք մեր երկփուլ վավերացման ծրագիրը՝ ավելի լավ անվտանգություն ապահովելու համար, եթե ձեր հաշիվը վտանգվի: Երբ ձեր Xiaomi սարքից տվյալներ եք ուղարկում կամ ստանում մեր սպասարկիչներին, մենք ապահովում ենք դրանց գաղտնագրումը՝ օգտագործելով Տրանսպորտային մակարդակի անվտանգության («TLS») և այլ ալգորիթմներ։

Ձեր բոլոր անձնական տեղեկությունները պահվում են անվտանգ սպասարկիչների վրա և պաշտպանվում վերահսկվող հաստատություններում: Մենք դասակարգում ենք ձեր տեղեկությունները կարևորության և զգայունության հիման վրա և ապահովում, որ ձեր անձնական տեղեկությունները ստանան անհրաժեշտ անվտանգության մակարդակը։ Մենք ունենք մատչման հատուկ վերահսկողության միջոցներ ամպային տվյալների պահպանման համար, և պարբերաբար վերանայում ենք մեր տվյալների հավաքման, պահպանման և մշակման եղանակները՝ ներառյալ ֆիզիկական անվտանգության միջոցները, ցանկացած չարտոնված մատչումից և օգտագործումից պաշտպանելու համար:

Այնուամենայնիվ, դուք պետք է իրազեկ լինեք, որ ինտերնետի օգտագործումը լիովին անվտանգ չէ, և այդ պատճառով մենք չենք կարող երաշխավորել անձնական տեղեկությունների ամբողջականությունը կամ անվտանգությունը, երբ դրանք փոխանցվում են ձեր կողմից կամ ձեզ ինտերնետի միջոցով:

Մենք պատշաճ բարեխղճությամբ ենք մոտենում գործընկերների և երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամադրողների հետ աշխատանքին՝ համոզվելու, որ վերջիններս կարող են պաշտպանել ձեր անձնական տեղեկությունները: Մենք նաև ստուգում ենք, որ համապատասխան երաշխիքային անվտանգության ստանդարտները պահպանվեն այդ երրորդ կողմերի կողմից՝ սահմանելով համապատասխան պայմանագրային սահմանափակումներ և, անհրաժեշտության դեպքում, իրականացնելով աուդիտ և գնահատումներ: Բացի այդ, մեր աշխատակիցները, ինչպես նաև մեր գործընկերները և երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամասրողները, որոնք մատչում են ձեր անձնական տեղեկությունները, պարտավոր են կատարել գաղտնիության մասով պայմանագրային պարտավորությունները: Մենք անցկացնում ենք անվտանգության և գաղտնիության պահպանման դասընթացներ և թեստեր՝ բարձրացնելու մեր աշխատակիցների իրազեկվածությունն անձնական տեղեկությունների պաշտպանության կարևորության վերաբերյալ: Մենք կձեռնարկենք բոլոր պահանջվող գործնական և օրինական քայլերը՝ ձեր անձնական տեղեկությունները պաշտպանելու համար:

Անձնական տվյալների ցանկացած խախտման դեպքում մենք կատարում ենք տվյալների պաշտպանության մասին գործող օրենքին համապատասխան իրավական պահանջները, որոնք ներառում են, անհրաժեշտության դեպքում, խախտման մասին զեկուցումը համապատասխան տվյալների պաշտպանության վերահսկող մարմնին և տվյալների սուբյեկտներին։

6.2 Ինչ կարող եք անել

Կարող եք սահմանել եզակի գաղտնաբառ Xiaomi ծառայությունների համար՝ առանց ձեր մուտքի գաղտնաբառը կամ հաշվի տեղեկությունները որևէ մեկին բացահայտելու (եթե այդ անձը պատշաճ կերպով չի լիազորվել ձեր կողմից)՝ խուսափելու համար գաղտնաբառի արտահոսքից այլ կայքեր, որոնք կարող են վնասել ձեր հաշվի անվտանգությունը Xiaomi-ում։ Հնարավորության դեպքում խնդրում ենք որևէ մեկին (այդ թվում նրանց, ովքեր պնդում են, որ Xiaomi-ի սպասարկման ծառայությունից են) չտրամադրել ձեր կողմից ստացված վավերացման կոդը: Երբ մուտք եք գործում որպես Xiaomi հաշվի օգտատեր այս Հարթակում, մասնավորապես՝ այլ անձի համակարգչից կամ հանրային ինտերնետային տերմինալներից, միշտ պետք է դուրս գաք ձեր աշխատաշրջանի ավարտին։ Xiaomi-ն պատասխանատվություն չի կրում անվտանգության այն խախտումների համար, որոնք առաջացել են երրորդ կողմի կողմից ձեր անձնական տեղեկությունները մատչելու արդյունքում, որը պայմանավորված է ձեր անձնական տեղեկությունների գաղտնիությունը չպահպանելով: Չնայած նախորդ դրույթներին, պետք է անմիջապես տեղեկացնեք մեզ, եթե լինի որևէ այլ ինտերնետ օգտագործողի կողմից ձեր հաշվին չարտոնված մատչում կամ օգտագործում կամ անվտանգության որևէ այլ խախտում: Ձեր օժանդակությունը կօգնի մեզ պաշտպանել ձեր անձնական տեղեկությունների գաղտնիությունը:

6.3 Ձեր սարքի այլ գործառույթների մատչումը

Մեր հավելվածները կարող են մատչել ձեր սարքի որոշակի գործառույթները: Այս տեղեկություններն օգտագործվում են ձեր սարքի վրա հավելվածներն աշխատեցնելու և ձեզ դրանց հետ փոխազդելու հնարավորություն տալու համար։ Ցանկացած պահի կարող եք չեղարկել ձեր թույլտվությունները՝ անջատելով դրանք սարքի մակարդակում կամ կապ հաստատելով մեզ հետ https://privacy.mi.com/support հասցեով:

7. Որքա՞ն ժամանակ կպահպանվեն ձեր անձնական տեղեկությունները։

Որպես ընդհանուր կանոն, մենք պահպանում ենք անձնական տեղեկությունները մեր գաղտնիության քաղաքականությունում սահմանված նպատակներով անհրաժեշտ ժամկետով կամ գործող օրենսդրությամբ պահանջվող կարգով։ Մենք կդադարենք անձնական տեղեկությունների պահպանումը և ջնջումը կամ անանուն դարձնելը, երբ հավաքման նպատակն իրականացվի, կամ ձեր ջնջման հարցումը հաստատելուց հետո, կամ համապատասխան ծառայությունների գործունեությունը դադարեցնելուց հետո, բացառությամբ գործող օրենսդրությամբ պահանջվող կամ թույլատրված դեպքերի, որոնց պարագայում ձեր անձնական տեղեկությունները կմեկուսացվեն և չեն մշակվի, բացառությամբ իրավական պարտականությունների կատարման և գործող օրենսդրությամբ թույլատրված այլ նպատակների։ Նման հանգամանքներում ձեր անձնական տեղեկությունները կարող են հասանելի դարձվել բացառապես գործող օրենսդրությամբ թույլատրված կողմերին։ Պահպանման համապատասխան ժամկետի ավարտից հետո այդպիսի անձնական տեղեկությունները կջնջվեն կամ անանուն կդարձվեն:

8. Ինչպե՞ս կարող եք կառավարել ձեր գաղտնիության նախապատվությունները:

Մենք հասկանում ենք, որ գաղտնիության հետ կապված խնդիրները տարբեր անձանց մոտ տարբեր են։ Ուստի, մենք ձեզ ձեր անձնական տեղեկությունների հավաքումը, օգտագործումը, բացահայտումը կամ այլ մշակումը սահմանափակելու և ձեր գաղտնիության կարգավորումները վերահսկելու եղանակների օրինակներ ենք տրամադրում.

  • Դիտեք և արդիացրեք ձեր հաշվի անվտանգության տեղեկությունները, անձնական տեղեկությունները, թույլտվությունները և սարքի կառավարումը ձեր սարքում՝ Կարգավորումներ > Xiaomi հաշիվ բաժնում, կամ մուտք գործելով https://account.xiaomi.com.

  • Դիտեք և արդիացրեք ձեր տեղեկություններն այս Հարթակի հաշվի Իմ հաշիվը > Խմբագրել տեղեկությունները բաժնում.

  • Արդիացրեք ձեր ծանուցումների կարգավորումներն այս Հարթակի հաշվի Իմ հաշիվը > Ծանուցումների նախընտրություններ բաժնում։

  • Չեղարկեք ծառայությունը կամ հաշիվը։ Եթե ​​ցանկանում եք չեղարկել ձեր Xiaomi հաշիվը, կարող եք դա անել՝ կատարելով Կարգավորումներ > Xiaomi հաշիվ > Օգնություն > Ջնջել հաշիվը բաժնում նշված քայլերը կամ այցելելով https://account.xiaomi.com.

  • Եթե նախկինում համաձայնել եք, որ օգտագործենք ձեր անձնական տեղեկությունները համապատասխան գաղտնիության քաղաքականության մեջ սահմանված նպատակներով, ապա կարող եք ցանկացած պահի փոխել ձեր միտքը՝ կապ հաստատելով մեզ հետ https://privacy.mi.com/support հասցեով:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ձեր Xiaomi հաշվի կամ հատկագրի չեղարկումը ձեզ թույլ չի տա օգտվել Xiaomi արտադրանքի և դրա հետ կապված ծառայությունների ամբողջ շրջանակից: Ձեզ կամ այլոց օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար մենք կգնահատենք՝ արդյոք բավարարել ձեր չեղարկման հարցումը՝ Xiaomi-ի տարբեր արտադրանքներից և ծառայություններից ձեր օգտվելու հիման վրա։

9. Որո՞նք են տվյալների պաշտպանության ձեր իրավունքները։

Դուք ունեք որոշ իրավունքներ՝ ձեր մասին մեր կողմից պահվող անձնական տեղեկությունների հետ կապված (այսուհետ՝ «հարցում»)։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ձեր գտնվելու վայրից կախված, այդ իրավունքների վրա կտարածվեն որոշ բացառությունների՝ տեղական գործող օրենսդրության համաձայն:

  • Մեր կողմից ձեր մասին պահվող անձնական տեղեկությունները մանրամասնող զեկույցին մատչելու/այն ստանալու իրավունքը: Մեր կողմից մշակվող ձեր անձնական տեղեկությունների պատճենը ձեզ կտրամադրվի անվճար՝ ձեր հարցմամբ: Համապատասխան տեղեկությունների լրացուցիչ հարցումների համար մենք կարող ենք գանձել ողջամիտ վճար՝ ողջամիտ վարչական ծախսերի հիման վրա՝ գործող օրենսդրության համաձայն: Ցանկացած դեպքում, խնդրում ենք նկատի ունենալ, որ կարող եք մուտք գործել Xiaomi հաշիվ և/կամ այս Հարթակ՝ մոր կողմից պահվող ձեր որոշ անձնական տեղեկություններ ստուգելու համար։

  • Ձեր անձնական տեղեկություններն ուղղելու իրավունք։ Եթե ձեր մասին մեր ունեցած տեղեկատվությունը սխալ կամ թերի է, ապա դուք իրավունք ունեք ձեր անձնական տեղեկությունները փոխելու կամ լրացնելու՝ կախված օգտագործման նպատակից: Նկատի ունեցեք, որ կարող եք նաև մուտք գործել Xiaomi հաշիվ և/կամ այս Հարթակ՝ ձեր որոշ տվյալներն ուղղելու համար։

  • Ձեր անձնական տեղեկությունները ջնջելու իրավունք։ Գործող օրենսդրության պահանջների համաձայն՝ դուք իրավունք ունեք պահանջելու ձեր անձնական տեղեկությունների ջնջումը կամ հեռացումը, եթե մեր կողմից այն պահելու հիմնավոր պատճառ չկա: Մենք կդիտարկենք ձեր ջնջման հարցման հիմքերը և կձեռնարկենք ողջամիտ քայլեր, այդ թվում՝ տեխնիկական, ձեր անձնական տեղեկությունների ջնջումն իրականացնելու համար: **Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք հնարավոր է չկարողանանք անմիջապես հեռացնել տեղեկությունները պահուստավորման համակարգից՝ գործող օրենսդրության (օրինակ՝ երբ անհրաժեշտ է պահպանել ձեր անձնական տեղեկությունների հնարավոր պահանջների համար, որոնք կարող են առաջանալ այդպիսի անձնական տեղեկությունների մշակումից կամ դրա հետ կապված) և/կամ տեխնոլոգիական սահմանափակումների պատճառով։ **Այդ դեպքում մենք ապահով կերպով կպահպանենք ձեր անձնական տեղեկությունները և կմեկուսացնենք դրանք ցանկացած հետագա մշակումից, մինչև տեղեկությունները հնարավոր լինի ջնջվել կամ անանուն դարձնել:

  • Ձեր անձնական տեղեկությունների մշակման դեմ առարկելու իրավունք: Դուք իրավունք ունեք առարկելու ձեր անձնական տվյալների մշակման դեմ ձեր իրավիճակին վերաբերող հիմքերով, Xiaomi-ի օրինական շահերի հիման վրա կամ գործող օրենսդրությամբ թույլատրված այլ իրավական հիմքերով: Եթե առարկեք նման մշակման դեմ, ապա մենք այլևս չենք մշակի ձեր տվյալներն այդ հիմքերով և նպատակներով, եթե դա մեզ թույլատրված չէ գործող օրենսդրությունը։

  • Ձեր անձնական տեղեկությունների մշակումը սահմանափակելու իրավունք: Դուք իրավունք ունեք սահմանափակելու ձեր անձնական տեղեկությունների մշակումը մեզ կողմից, օրինակ, երբ մշակումը, ձեր կարծիքով, անօրինական է, բայց դեմ եք ձեր անձնական տեղեկությունների ջնջմանը։ Նման դեպքերում ձեր անձնական տեղեկությունները կմշակվեն միայն ձեր համաձայնությամբ՝ իրավական պահանջների կատարման կամ պաշտպանության համար կամ գործող օրենսդրությամբ թույլատրված այլ իրավական նպատակներով/հիմքերով:

  • Տվյալների տեղափոխելիության իրավունք։ Օրենքով սահմանված որոշ հանգամանքներում դուք իրավունք ունեք ստանալու ձեզ վերաբերող անձնական տեղեկությունները կառուցվածքային, լայնորեն օգտագործվող ու մեքենայական ընթերցման համար նախատեսված ձևաչափով և/կամ փոխանցելու այդ անձնական տեղեկություններն այլ տվյալների վերահսկիչի։

  • Համաձայնությունը հետ կանչելու իրավունք։ Այն դեպքերում, երբ ձեր անձնական տեղեկությունների մշակման համար պահանջվում է ձեր համաձայնությունը, կարող եք ցանկացած պահի հետ կանչել այդ համաձայնությունը։ Այնուամենայնիվ, խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե հետ կանչեք ձեր համաձայնությունը, հնարավոր է չկարողանաք շարունակել օգտագործել այս Հարթակը և դրա հետ կապված ծառայությունները և/կամ մատչել որոշ տեղեկությունները կամ գործառույթները: Ձեր համաձայնության կամ թույլտվության հետկանչը չի ազդի ձեր համաձայնության հիման վրա իրականացվող մեր հավաքման և մշակման վավերականության վրա ընդհուպ մինչև հետկանչման պահը:

  • Գործող օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

Խնդրում ենք հիշել, որ կարող եք նաև մատչել, արդիացնել և ջնջել կոնկրետ անձնական տեղեկություններին վերաբերող որոշ մանրամասներ այս Հարթակի ձեր հաշվում, https://account.xiaomi.com հասցեով ձեր Xiaomi հաշվում կամ ձեր սարքից մուտք գործելով ձեր Xiaomi հաշիվ։ Լրացուցիչ տեղեկությունների համար, խնդրում ենք գրել մեզ կամ կապ հաստատել մեզ հետ https://privacy.mi.com/support հասցեով:

10. Ինչպե՞ս իրականացնել տվյալների պաշտպանության ձեր իրավունքները և կապվել մեզ հետ։

Եթե ունեք մեկնաբանություններ կամ հարցեր սույն Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ կամ որևէ հարց Xiaomi-ի կողմից ձեր անձնական տեղեկությունների հավաքման, օգտագործման կամ բացահայտման վերաբերյալ, կամ ցանկանում եք իրականացնել տվյալների պաշտպանության ձեր իրավունքները վերը նշված Բաժնի համաձայն, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ այցելելով https://privacy.mi.com/support կայքը կամ ստորև նշված հասցեներով (ձեր հարցումը պետք է ներկայացվի գրավոր)։ Երբ ստանում ենք անձնական տեղեկությունների վերաբերյալ հարցեր կամ նյութերը ներբեռնելու կամ մատչելու հարցումներ, մենք ունենք մասնագիտական ​​թիմ, որն արձագանքում է նման հարցերին, այդ թվում՝ տվյալների պաշտպանության պատասխանատուներ (DPO), որոնց հետ կարելի է կապ հաստատել https://privacy.mi.com/support կայքի միջոցով կամ ստորև նշված փոստային հասցեներով։ Եթե ձեր հարցումն իր մեջ ներառում է էական խնդիր, մենք կարող ենք խնդրել ձեզանից ավելի շատ տեղեկություններ: Եթե խորհրդակցեք մեզ հետ, մենք կտրամադրենք տեղեկատվություն բողոքների համապատասխան այն կապուղիների վերաբերյալ, որոնք կարող են կիրառելի լինել՝ ձեր կոնկրետ իրավիճակի հիման վրա:

  • Եվրոպական տնտեսական գոտում (ԵՏԳ), Միացյալ Թագավորությունում և Շվեյցարիայում գտնվող օգտագործողների համար՝

Xiaomi Technology Netherlands B.V., Prinses Margrietplantsoen 39, 2595 AM, The Hague, The Netherlands

  • Հնդկաստանում գտնվող օգտագործողների համար՝

Xiaomi Technology India Private Limited, Building Orchid, Block E, Embassy Tech Village, Outer Ring Road, Devarabisanahalli, Bengaluru, Karnataka - 560103, India

Զգայուն անձնական տվյալների կամ տեղեկությունների մշակման հետ կապված ցանկացած անհամապատասխանություն և բողոք պետք է զեկուցվի բողոքների հարցով պատասխանատուին, ինչպես նշված է ստորև․

Անուն՝ Vishwanath C

Հեռախոս՝ 080 6885 6286, երկուշաբթիից շաբաթ առավոտյան 9:00-ից մինչև երեկոյան 6-ը

Էլ. փոստ՝ grievance.officer@xiaomi.com

  • Այլ երկրներում/տարածքներում գտնվող օգտագործողների համար՝

Xiaomi Technologies Singapore Pte. Ltd. 1 Fusionopolis Link #04-02/03 Nexus@one-north, Singapore 138542

Խնդրում ենք համոզվել, որ տրամադրել եք բավարար տեղեկություններ, որպեսզի Xiaomi-ն կարողանա վավերացնել ձեր ինքնությունը և համոզվել, որ հանդիսանում եք տվյալների սուբյեկտ կամ օրինականորեն լիազորված եք գործելու տվյալների սուբյեկտի անունից։ Երբ ստանանք բավարար տեղեկություններ՝ հաստատելու համար, որ ձեր հարցումը կարող է մշակվել, մենք կպատասխանենք ձեր հարցմանը ձեր՝ տվյալների պաշտպանության մասին կիրառելի օրենքով նախատեսված ցանկացած ժամկետում։

Մենք իրավունք ունենք մերժելու ոչ իմաստալից, ակնհայտ անհիմն կամ չափազանցված հարցումները, այլոց գաղտնիության իրավունքը խախտող հարցումները, ծայրահեղ անիրատեսական հարցումները և անհամաչափ տեխնիկական աշխատանք պահանջող հարցումները, ինչպես նաև տեղական օրենսդրությամբ չպահանջվող հարցումները, որոնք վերաբերում են հանրային դարձված տեղեկատվությանը և գաղտնիության պայմաններում տրամադրված տեղեկատվությանը։ Եթե ​​մենք կարծում ենք, որ տեղեկությունները ջնջելու կամ դրանք մատչելու հարցման որոշ ասպեկտներ կարող են հանգեցնել մեր կողմից վերը նշված խարդախության դեմ պայքարի և անվտանգության նպատակներով տեղեկատվությունն օրինականորեն օգտագործելու անկարողության, ապա այն նույնպես կարող է մերժվել։ Մենք ձեզ կտեղեկացնենք ձեր հարցումը չմշակելու ցանկացած նման որոշման և այդ որոշման հիմքերի մասին, եթե դա պահանջում է կիրառելի օրենսդրությունը, որի դեպքում մենք ձեզ կտեղեկացնենք այդ մասին կիրառելի օրենսդրությամբ սահմանված ցանկացած ժամկետի ընթացքում:

Ձեր ստացած պատասխանից գոհ չլինելու դեպքում, կարող եք ձեր հարցը փոխանցել ձեր իրավասության համապատասխան կարգավորող մարմնին։ Եթե ​​գտնվում եք ԵՏՄ-ում/Միացյալ Թագավորությունում/Շվեյցարիայում, ապա խնդրում ենք այստեղ գտնել ԵՏՄ-ի/Միացյալ Թագավորության/Շվեյցարիայի հիմնական իրավասու մարմինների ցանկը։

11. Ինչպե՞ս են ձեր անձնական տեղեկությունները փոխանցվում ամբողջ աշխարհում։

Xiaomi-ն անձնական տեղեկությունները մշակում և պահուստավորում է գլոբալ գործարկման և վերահսկման ենթակառուցվածքի միջոցով։ Ներկայումս Xiaomi-ն ունի տվյալների կենտրոններ Հնդկաստանում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում և Սինգապուրում: Գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված նպատակների համար ձեր տվյալները կարող են փոխանցվել այդ տվյալների կենտրոններ՝ գործող օրենսդրության համաձայն:

Մենք ձեր անձնական տեղեկությունները կարող ենք փոխանցել նաև երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամադրողներին և գործընկերներին, և ձեր տվյալները կարող են նաև փոխանցվել այլ երկրներ կամ տարածաշրջաններ: Այն իրավասությունները, որտեղ գտնվում են այս համաշխարհային հաստատությունները, երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամադրողները և բիզնես գործընկերները, կարող են պաշտպանել կամ չպաշտպանել անձնական տեղեկությունները նույն չափանիշներով, ինչ ձեր իրավասության մեջ։ Տվյալների պաշտպանության տարբեր օրենքներով առկա են տարբեր ռիսկեր, և մենք կարող ենք փոխանցել և պահպանել ձեր անձնական տեղեկություններն արտասահմանյան հաստատություններում, սակայն դա չի փոխում մեր պատրաստակամությունը հետևելու սույն Գաղտնիության քաղաքականությանը և պաշտպանելու ձեր անձնական տեղեկությունները։

Մասնավորապես՝

  • Ռուսաստանում մեր գործունեության ընթացքում մեր կողմից հավաքվող և ստեղծվող անձնական տեղեկությունները մշակվում և պահվում են Ռուսաստանում գտնվող տվյալների կենտրոններում, բացառությամբ Ռուսաստանի օրենսդրությամբ թույլատրված միջսահմանային փոխանցումների։

  • Հնդկաստանում գործունեության ընթացքում մեր կողմից հավաքվող և ստեղծվող անձնական տեղեկությունները պահվում են Հնդկաստանում գտնվող տվյալների կենտրոններում։

Եթե մեզ անհրաժեշտ լինի անձնական տեղեկությունները փոխանցել ձեր իրավասության սահմաններից դուրս, մեր դուստր ձեռնարկություններին կամ երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամադրողներին կամ գործընկերներին, մենք կհետևենք համապատասխան գործող օրենսդրությանը։ Մենք ապահովում ենք նման բոլոր փոխանցումների համապատասխանությունը տվյալների պաշտպանության կիրառելի տեղական օրենքների պահանջներին՝ միասնական պաշտպանության միջոցներ ներդնելով: Կարող եք տեղեկանալ մեր կողմից նախատեսված պաշտպանության միջոցների մասին՝ կապ հաստատելով մեզ հետ https://privacy.mi.com/support հասցեով:

Եթե օգտագործում եք մեր ծառայությունները ԵՏՄ-ում, Միացյալ Թագավորությունում կամ Շվեյցարիայում, Xiaomi Technology Netherlands B.V.-ն կգործի որպես տվյալների վերահսկիչ, իսկ Xiaomi Technologies Singapore Pte. Ltd.-ն կլինի պատասխանատու ձեր անձնական տեղեկությունների որոշ մասի մշակման համար։ Եթե ​​Xiaomi-ն համօգտագործում է ձեր կողմից ԵՏՄ-ում, Միացյալ Թագավորությունում կամ Շվեյցարիայում ստեղծված անձնական տեղեկությունները Xiaomi Group կազմակերպության կամ երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամադրողի կամ ԵՏՄ-ից, Միացյալ Թագավորությունից կամ Շվեյցարիայից դուրս գտնվող բիզնես գործընկերոջ հետ (լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս վերը բերված 4-րդ բաժինը), որտեղ տեղական օրենսդրությունը կարող է չպաշտպանել անձնական տեղեկությունները ձեր երկրի կամ տարածաշրջանի նույն չափանիշներով, Xiaomi-ն կօգտագործի ԵՄ ստանդարտ պայմանագրային կետերը կամ ՏՊԸԿ-ում կամ Միացյալ Թագավորության կամ Շվեյցարիայի գործող օրենսդրությամբ սահմանված ցանկացած այլ երաշխիք՝ ձեր տեղեկությունները եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխան պաշտպանելու համար։

12. Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին։

Մենք ծնողի կամ խնամակալի պարտավորությունն ենք համարում վերահսկել երեխայի կողմից մեր արտադրանքի կամ ծառայությունների օգտագործումը։ Մենք չենք առաջարկում ծառայություններ անմիջապես երեխաներին և չենք օգտագործում երեխաների անձնական տեղեկությունները մարքեթինգային նպատակներով։

Եթե հանդիսանում եք ծնող կամ խնամակալ և կարծում եք, որ անչափահասը Xiaomi-ին տրամադրել է անձնական տեղեկություններ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ https://privacy.mi.com/support կայքի միջոցով՝ համոզվելու համար, որ անձնական տեղեկություններն անմիջապես հեռացվում են, և անչափահասն ապաբաժանորդագրվել է Xiaomi-ի որևէ համապատասխան ծառայությունից։

13. Արդյո՞ք պետք է համաձայնեք որևէ երրորդ կողմի պայմաններին և դրույթներին։

Մեր Գաղտնիության քաղաքականությունը չի տարածվում երրորդ կողմի կողմից առաջարկված արտադրանքի կամ ծառայությունների վրա: Կախված ձեր կողմից օգտագործվող ծառայություններից, այն կարող է ներառել երրորդ կողմերի այնպիսի արտադրանք կամ ծառայություններ, ինչպիսիք են վճարումների մշակման ծառայությունները և այլն: Դրանցից որոշները կտրամադրվեն երրորդ կողմերի կայքերի հղումների տեսքով, իսկ որոշներին հասանելի կլինեն SDK-ների, API-ների և այլնի տեսքով: Ձեր տեղեկությունները կարող են նաև հավաքվել այս երրորդ կողմերի կողմից, երբ օգտագործում եք այս արտադրանքները կամ ծառայությունները։ Այդ իսկ պատճառով, մենք խորհուրդ ենք տալիս ժամանակ տրամադրել և մեր գաղտնիության քաղաքականության հետ մեկտեղ մանրակրկիտ կարդալ նաև երրորդ կողմի գաղտնիության քաղաքականությունը: Մենք պատասխանատու չենք և չենք կարող վերահսկել, թե ինչպես են երրորդ կողմերն օգտագործում իրենց կողմից հավաքվող ձեր անձնական տեղեկությունները: Մեր Գաղտնիության քաղաքականությունը չի տարածվում այն կայքերի վրա, որոնք հղվում են ծառայություններից:

14. Ինչպե՞ս ենք արդիացնում սույն Ընդհանուր գաղտնիության քաղաքականությունը։

Մենք պարբերաբար վերանայում ենք սույն Գաղտնիության քաղաքականությունը՝ բիզնեսի, տեխնոլոգիաների, գործող օրենսդրության և լավագույն գործելակերպի փոփոխությունների հիման վրա, և մենք կարող ենք արդիացնել սույն Գաղտնիության քաղաքականությունը։ Եթե էական փոփոխություն կատարենք սույն Գաղտնիության քաղաքականության մեջ, մենք կտեղեկացնենք ձեզ ելնող պատուհանի միջոցով կամ ձեր Xiaomi հաշվին համապատասխանող էլ. փոստի հասցեին էլ. փոստով կամ այլ օրինական ու հասանելի եղանակներով, որպեսզի կարողանաք տեղեկանալ մեր կողմից հավաքվող տեղեկությունների և մեր կողմից դրա օգտագործման եղանակի մասին։ Սույն Գաղտնիության քաղաքականության այդպիսի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն վերը բերված ծանուցման մեջ նշված ուժի մեջ մտնելու օրվանից։ Խորհուրդ ենք տալիս պարբերաբար ստուգել այս էջը՝ մեր գաղտնիության գործելակերպի վերաբերյալ վերջին տեղեկությունները ստանալու համար: Գործող օրենսդրությամբ պահանջվելու դեպքում, մենք կխնդրենք ձեր հստակ համաձայնությունը, երբ հավաքենք ձեզանից լրացուցիչ անձնական տեղեկություններ կամ երբ օգտագործենք կամ բացահայտենք ձեր անձնական տեղեկությունները նոր նպատակներով։